Կալինինգրադում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի շքերթի ժամանակ մասնակցուհիներից մեկը կորցրել է կոշիկն ու շարունակել քայլերթն՝ առանց կարգը խախտելու (տեսանյութ)

18:18 • 24.06.20

ՌԴ Կալինինգրադ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ շքերթի մասնակցուհիներից մեկի կոշիկը դուրս է եկել ոտքից: Սակայն դա չի խանգարել վերջինիս շարունակել քայլերթը մեկ կոշիկով:

Միջադեպի տեսանյութը հրապարակել է РЕН ТВ հեռուսատաալիքը՝ նշելով, որ շքերթի մասնակիցը չի խախտել երթի կարգը: Բալթյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Նոսատովը գնահատել է աղջկա արարքը և խնդրել է իրեն ներկայացնել «հերոսուհուն»՝ ցանկանալով անձնապես խրախուսել նրան:

Կալինինգրադում անցկացված զորահանդեսին Բալթյան նավատորմի շուրջ 1500 զինծառայող և այլ ուժային գերատեսչությունների աշխատակիցներ են մասնակցել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված տոնական շքերթին հանդիսավոր քայլերթով մասնակցել է 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Շքերթին, ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։