«Ռոսկոսմոսն» ուղեծրից լուսանկարել է Մոսկվայում անցկացված ռազմական շքերթը
Երկրի հեռակառավարման զոնդավորման ռուսական Ресурс-П արբանյակը լուսանկարել է Մոսկվայի Կարմիր հրապարակում հունիսի 24-ին անցկացված տոնական շքերթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին:
Համապատասխան լուսանկարը հրապարակվել է «Ռոսկոսմոսի» թվիթերյան էջում: Ներկայացված լուսանկարում երևում է ռազմական տեխնիկայի շարասյունը, որը Տվերսկայա փողոցից մոտենում է Կարմիր հրապարակին, ինչպես նաև հրապարակով անցնող հետիոտն քայլերթը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված տոնական շքերթին հանդիսավոր քայլերթով մասնակցել է 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Շքերթին, ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։










