Հարավային Աֆրիկայում անօդաչուն պատկերել է, թե ինչպես է շնաձուկը մոտեցել ծովում գտնվող սերֆերներին (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առափնյա փրկարար ծառայությունը զգուշացրել է լողորդներին և սերֆերներին ուշադիր լինել, երբ վերջերս հսկայական սպիտակ շնաձուկ է երևացել ծովում նավարկողների կողքին:
Ինչպես հայտնում է CNN-ը, կատարվածը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Տեսանյութում պատկերվում են Քեյփթաուն քաղաքի ափերը ողողող ջրերը: Այս տարածքը հայտնի է որպես ծովային գիշատիչներին հանդիպելու ամենալավ վայրերից մեկը, սակայն հետազոտողների տվյալներով՝ շնաձկների թիվը զգալիորեն կրճատվել է այս տարածաշրջանում:
Նշվում է, որ շնաձկները ափամերձ հատվածին սկսել են մոտենալ անցյալ շաբաթ, երբ մի քանի նման դեպք է արձանագրվել:
Due to a high number of reported White Shark sightings and close encounters, NSRI are appealing to the public exercise caution along the Southern Cape coastline, in particular around the coastline of Plettenberg Bay and between Mossel Bay and Jeffreys Bay.https://t.co/IKbxE3tNhh pic.twitter.com/3uI02FGgSc
— Sea Rescue South Africa (@NSRI) June 23, 2020










