Մելանյա Թրամփն արձագանքել է 14-ամյա որդու՝ Թրամփի երեխան չլինելու մասին գրառում արած հաղորդավարին

14:01 • 24.06.20

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն իր խոսնակի միջոցով արձագանքել է 
դերասան, հեռուստահաղորդավար Ջոն Հենսոնի թվիթերյան գրառմանն առ այն, որ իր 14-ամյա որդու՝ Բերոնի հայրը Դոնալդ Թրամփը չէ:

«Հուսով եմ՝ Բերոնն այս օրը (Հայրերի օրը) կանցկացնի նրա հետ, ով իր իրական հայրն է»,-գրել էր Հենսոնը, որն ԱՄՆ նախագահի ամենամոլի քննադատներից է:

Առաջին տիկնոջ մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշեմը որպես պատասխան նշել է.«Ցավոք, մենք շարունակում ենք նախագահի որդու մասին ոչ պատշաճ և անզգամ մեկնաբանությունների ականատեսը լինել»:

Հենսոնը շտապել է պարզաբանել իր գրառումը՝ նշելով, որ կատակի իրական թիրախը ոչ թե դեռահասն էր, այլ նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Մելանյա Թրամփը նշել էր, որ իր երեխան անձնական կյանքի իրավունք ունի և միշտ պետք է դուրս լինի քաղաքական դաշտի շահարկումներից: