ԱՄՆ-ում նախկին քահանան կոչ է արել Քրիստոսի արձաններն իջեցնել նրա սպիտակամորթ լինելու պատճառով

10:48 • 24.06.20

ԱՄՆ-ում նախկին քահանա Շոն Քինգն իր թվիթերյան էջում սկանդալային գրառում է արել՝ կոչ անելով իջեցնել Հիսուս Քրիստոսին նվիրված արձանները: Սևամորթների իրավունքների ակտիվ պաշտպան Քինգն իր առաջարկը բացատրել է նրանով, որ Հիսուսը սպիտակամորթ է, և դա սպիտակամորթների ռասայական գերազանցության արտահայտման ձևերից մեկն է:

«Սպիտակ եվրոպացու արձանները պետք է հեռացվեն: Ըստ Աստվածաշնչի՝ երբ Հիսուսի ընտանիքն ուզում էր թաքնվել և խառնվել տեղի բնակչությանը, գուշակեք, թե ուր նրանք գնացին՝ Եգիպտոս, այլ ոչ թե Դանիա: Իջեցրե՛ք արձանները»,-ասել է նախկին քահանան:

Համացանցի բազմաթիվ օգտատերեր քննադատել են Քինգի առաջարկը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սկիզբ առած հակառասիստական բողոքի ակցիաների ֆոնին աշխարհով մեկ իջեցվել են տասնյակ  արձաններ. ցուցարարները պատճառաբանել են, որ տվյալ անձինք կենդանության օրոք ստրկավաճառ կամ ռասիստ են եղել:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է  ձերբակալել յուրաքանչյուրին, ով երկրում վանդալիզմի ակտ կիրականացնի:

Britain's imperialist monuments face a bitter reckoning amid Black ...Edward Colston statue: Protesters tear down slave trader monument ...
George Floyd protests: The statues being defaced - BBC News