Թրամփը հայտարարել է, որ իր նախկին խորհրդական Բոլթոնը պետք է բանտ նստի, իսկ նրա դրամական միջոցները պետք է առգրավվեն

12:50 • 24.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պետք է բանտ նստի, իսկ նրա դրամական միջոցները պետք է առգրավվեն, այս մասին ամերիկյան առաջնորդը գրել է թվիթերյան իր օգտահաշվում։

Թրամփի կարծիքով՝ շահույթ ստանալու նպատակով գաղտնի տեղեկատվություն հրապարակելու համար իր նախկին խորհրդականին նման պատիժ պետք է սպառնա։ Նախագահը նաև նշել է, որ զղջացել է այն պահի համար, որ ներել է Բոլթոնին։

Մեկ այլ գրառման մեջ էլ Սպիտակ տան ղեկավարը նշում է, որ «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» (the Room Where It Happened: A White House Memoir) գրքում միայն իր նախկին խորհրդականի կարծիքն է շարադրված։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է երդման միջոցով հաստատել իր խոսքերն այն մասին, որ Դոնալդ Թրամփը ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինին խնդրել է օգնել իրեն վերընտրման հարցում։

Ավելի վաղ «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» (The Room Where It Happened: A White House Memoir) գրքում Բոլթոնը նկարագրել է Թրամփի և Սի Ցզինփինի միջև տեղի ունեցած խոսակցությունը, որում ամերիկացի առաջնորդն իր չինացի գործընկերոջը խնդրել է ավելացնել մի շարք ամերիկյան նահանգներից գյուղատնտեսական ապրանքների գնումները, քանի որ դա Թրամփի համար հաղթանակ կապահովեր ընտրություններում։ Ավելի ուշ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերթ Լայթհայզերը Կոնգրեսի լսումների ժամանակ հերքել է այդ պնդումները։

Հիշեցնենք, որ Բոլթոնը նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2018-2019 թվականներին։