Լրացուցիչ թեստավորվողներ են եղել, պատասխանները բացասական են. Տիգրան Գալստյանը՝ պատգամավորների` կորոնավիրուսով վարակվելու մասին

20:36 • 25.06.20

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ պատգամավորների շրջանում մի քանիսը կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը երեկ Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ նա ևս թեստավորվել է և այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թեստի պատասխանը դրական է:

Tert.am-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ՝ պարզելու, թե արդյոք կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվն ավելացել էլ: Գալստյանը նշեց, որ   հայտարարված տեղեկություններին ոչինչ ավելացնել չի կարող: «Լրացուցիչ թեստավորվողներ են եղել, պատասխանները բացասական են»,- ասաց նա:

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի մոտ ևս հաստատվե՞լ է կորոնավիրուս, Գալստանը պատասխանեց՝ նման ինֆորմացիայի չի տիրապետում: 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ կորոնավիրուս է հաստատվել պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանի մոտ: