Արշակ Գասպարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ Արշակ Գասպարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով.
Արշակ Գասպարյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»։
Նշենք, որ Արշակ Գասպարյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի պաշտոնը:
Կենսագրություն
Ծնվել է 1973 թ․ օգոստոսի 12-ին
Կրթություն
1980-1990թթ․ Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոց
1990- 1995թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1999-2005թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ
2005-2007թթ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ հետաքննության բաժնի հետաքննիչ, ավագ հետաքննիչ
2007-2008թթ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի ավագ քննիչ
2008-2018թթ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2018-2019թթ․ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ
2019թ․ փետրվարի 25-ից մինչ օրս ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ
Ծառայությունը
1996-1998թթ․ որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում
Այլ տվյալներ
21․01․2008թ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի հրամանով պարգևատրվել է թանկարժեք նվերով
27․12․2010թ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության
06․06․2017թ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության
27․05․2019թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության
Ունի հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում










