Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 24-ի դրությամբ դադարեցվել է 3672 կազմակերպության գործունեություն
24.06.2020-ի դրությամբ կայացվել է 3672 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տեսաչական մարմինների կողմից 24.06.2020-ի դրությամբ իրականացվել է 36113 ստուգում, որից միայն 957-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։










