Բրիտանացին ջարդուփշուր է արել շքեղ Lamborghini-ն մեքենան գնելուց 20 րոպե անց (լուսանկարներ)

22:44 • 25.06.20

Մեծ Բրիտանիայի բնակիչը Lamborghini Huracan Spyder մակնիշի երկտեղանոց սպորտքար է գնել 200 ֆունտ ստերլինգով և ջարդուփշուր արել այն ավտոսրահից դուրս գալուց բառացիորեն 20 րոպե անց:

Ինչպես հայտնում է The Sun-ը, ավտովթարը տեղի է ունեցել մայրուղով ընթանալիս: Lamborghini-ի սեփականատիրոջ խոսքով՝ ինքն արագություն է հավաքել և հասկացել է, որ մեքենան իրենց չի ենթարկվում: Վերջինս փորձել է կանգնել և այդ պահին մեկ այլ մեքենա հարվածել է հետևից:

Հետևից հարվածոցղ ֆուրգոնի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել: Թե ինչ վիճակում է գտնվում Lamborghini-ի վարորդը, չի նշվում: