Մեքսիկայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի, երկրաշարժի հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Մեքսիկայում Օախակա նահանգի մայրաքաղաք Օախակա դե Խուարեսից ոչ հեռու տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի, ևս 23-ը վնասվածքներ են ստացել, գրում է DPA-ն։
Տարերային աղետի հետևանքով ավելի քան 2 հազար տուն է վնասվել։ Մոտ 2,7 մլն մարդ մի քանի ժամով մնացել է առանց էլեկտրականության։ Երկրաշարժից հետո գրանցվել է ևս 1730 հետցնցում։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հարավում հունիսի 23-ին ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օախակա նահանգի Կրուսեսիտա քաղաքից 23 կմ հարավ-արևելք:
Երկրաշարժի հետևանքները՝ ֆոտոշարքով.




















