Մամուլի, սոցիալական ցանցերի ազատությունից չենք պատրաստվում հրաժարվել, բայց պիտի բարձրաձայնել, որ դրանք մարդկանց մղում են մահվան. Ն․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին տարածվող տեղեկատվության մասին
Ես չեմ խոսի 19 թվականի կատարողականի թվերի մասին, կխոսեմ ավելի հրատապ բարձրացված հարցերի մասին, կսկսեմ ժողովրդավարությունից: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետևում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների պատմության ընթացքում Հայաստանը արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազտության ոլորտում:
Փաշինյանն ասաց՝ այսօր եկեք այլ տեսակետից նայենք, թե ՀՀ-ում խոսքի ատազության ինչ մակարդակ կա և ինչպես է օգտագործվում խոսքի ազատությունը: «Արտակարգ դրության պայմաններում, երբ խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, քննադատությունների, ՄԻՊ-ի հորդորներին, նաև այլ հորդորներին ականջալուր լինելով՝ հանեցինք այդ սահմանափակումները և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է, Կառավարության կայացրած այդ սխալը․ ընդդիմության հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով հանել ենք այդ սահմանափակումները:
Մամուլի ազատությունից, այդ սոցիալական ցանցերի ազատությունից մենք չենք պատրատսվում հրաժարվել, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել նաև այն մասին, որ դրանք մարդկանց մղում են մահվան»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ խոսում են թերթերի մասին: «Այո, ասել ենք ու ասում ենք՝ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, Հկ-ները պետք է լինեն հարյուր տոկոսով թափանցիկ, որ նախկինները չբերեն, ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցների՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերամներ մղելու համար: Չհասկացա՝ ինչի պիտի Կառավարությունը լինի հարյուր տոկոս թափանցիկ, իսկ մյուսները՝ ոչ: Դա որտե՞ղ է գրված»,- հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց՝ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, ֆեյքերի չգիտեմ ինչերի մասին, այն մարդիկ, որոնք աշխատավարձերով գումարտակներ, դասակներ 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավրվում է ԱԺ պատգամավորի կողմից: «Ժողովդրավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չէ: Ժողովրդավարությունը պատգամավորների ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»,- ասաց նա:










