Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ընդունվեց գույքահարակի բարձրացման նախագիծը և քննարկված մի շարք այլ նախագծեր

14:47 • 25.06.20

Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց 2019 թվականի բյուջեի կատարման տարելան հշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշումը և երկրորդ ընթերցմամբ մի քանի նախագծեր:

2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 74 կողմ, 9 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն ընդունվեց 83 կողմ ձայնով։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կողմ՝ 70, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ: Նշենք, որ այս փոփոխությամբ բարձրացվեց գույքահարկը:

Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և աբողջությամբ ընդունվեց 82 կողմ ձայնով:

Կառավարության կողմից ներկայացված դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և պետական պաշտոնների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 83 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակացությամբ: