Ոստիկաններն ապօրինի կերպով ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին. Միհրան Պողոսյան

22:51 • 25.06.20

Լուսանկարում՝ Էդգար Ղազարյանը


22․53

Ավելի ուշ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանին բերման չեն ենթարկել։

22․51

Բաղրամյան պողոտայում ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ընդ որում` ապօրինի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով մեկնում էր դեպքի վայր։

«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնացրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված  նրանով, որ Բարգավաճ Հայաստանը սահմանադրական փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»։

Փաստաբանի խոսքով՝ սա ճնշում է և ապօրինի գործողություն, որն իշխանությունը կատարում է ՍԴ աշխատակցի նկատմամբ։

Ոստիկաններն ապօրինի կերպով ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին. Միհրան Պողոսյան