Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր շրջապատում չեն կարող լինել մարդիկ, որոնք չեն հավատում Ռուսաստանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր շրջապատում չեն կարող լինել մարդիկ, որոնք չեն հավատում Ռուսաստանին, գրում է tass.ru-ն։
«Հույս ունեմ, որ ձեր շրջապատում չկան մարդիկ, որոնք չեն հավատում Ռուսաստանին»,- հայտնել է նա պետական մրցանակի դափնեկիրների հետ շփման ժամանակ։
Պուտինը հայտարարել է, որ իր շրջապատում չեն կարող լինել այնպիսի մարդիկ, որոնք չեն հավատում Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ դա ուղղակի բացառվում է։
Զրույցից մի հատված ցուցադրել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորքշաբթի գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի, ինչպես նաև հումանիտար գործունեության, բարեգործության և իրավապաշտպանության բնագավառում պետական պարգևներ է հանձնել: Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդը «Ռուսաստան. Կրեմլ. Պուտինը» ֆիլմի համար հարցազրույցում հայտարարել էր, որ իրեն շատ հարմարավետ է զգում շարքային մարդկանց շրջապատում, քանի որ ծնվել է սովորական ընտանիքում։










