«Որտե՞ղ են ցուցարարները»․ Թրամփը մեկնաբանել է սևամորթների կողմից սպիտակամորթ քաղաքացիների վրա հարձակումները՝ հարցնելով, թե ինչու այդ դեպքերից հետո համազգային ցույցեր չեն սկսվել (տեսանյութ)
Աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահից հետո գրեթե մեկ ամիս ընթացող բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մի քանի տեսանյութերով է կիսվել, որտեղ սպիտակամորթ քաղաքացիները հարձակման են ենթարկվում սևամորթ քաղաքացիների կողմից՝ հարցնելով, թե ինչու այս դեպքերից հետո էլ համազգային ցույցեր չեն սկսվել։
Ինչպես գրում է Yahoo news-ը, ԱՄՆ նախագահը նախ Twitter-ում «ռեթվիթ» է արել 2019 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որտեղ 28-ամյա սևամորթ տղամարդը Բրուքլինի մետրոյում հրում է սպիտակամորթ կնոջը։
«Սարսափելի է»,- գրել է Թրամփը։
Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը «ռեթվիթ» է արել մի տեսանյութ, որտեղ սևամորթ տղամարդը խանութներից մեկում հարձակվում է սպիտակամորթ աշխատակցի վրա։
«Տեսեք՝ ինչ է կատարվում։ Որտե՞ղ են ցուցարարները։ Ձերբակալվե՞լ է այս մարդը»,- գրել է Թրամփը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










