Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

15:27 • 25.06.20

Հանրապետության տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Հունիսի 26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Հանրապետության տարածքում՝



Երևան քաղաքում՝