Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման մոտ 43 հազար դեպք է գրանցվել. ТАСС
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 42 725-ով՝ հասնելով 1 188 631-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Հաղորդվում է, որ սա մեծությամբ երկրորդն է հունիսի 19-ից հետո, երբ հայտնաբերվել էր վարակման 54 771 դեպք: Երեքշաբթի գրանցվել էր վարակման գրեթե 40 հազար դեպք:
Ըստ հրապարակված տվյալների՝ վարակվածների մոտ կեսը՝ 649 908-ը, ապաքինվել են: Վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 1 185 դեպք: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 53 830 մարդ:










