Վրաստանը երկարաձգել է միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը մինչև հուլիսի 31-ը
Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը պաշտոնապես երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը: Ինչպես փոխանցում է Эхо Кавказа ռադիոկայանի կայքը, այս մասին հայտնել են երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից:
Գերատեսչությունից քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ ավիատոմսեր գնելուց, քանի դեռ իշխանությունները թռիչքների վերականգնման և չվացուցակի հաստատման մասին վերջնական որոշում չեն կայացրել:
Քաղավիացիայի գործակալության տվյալներով՝ ավիաընկերությունները կառաջարկեն չարտերային չվերթներ կազմակերպել դեպի Վրաստան:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան ավելի վաղ հայտարարել էր, որ կանոնավոր չվերթների վերականգնումը կարող է հետաձգվել մինչև հուլիսի վերջ:
Կանոնավոր ավիահաղորդակցությունը Վրաստանը դադարեցրել է մարտի 18-ից՝ փակելով սահմանները արտասահմանցիների համար՝ պայմամավորված կորոնավիրուսի համավարակով:
Երկրում մինչ օրս կորոնավիրուսով վարակման 917 դեպք, որից 3-ը՝ վերջին մեկ օրում: Հիվանդությունից մահացել է 14 մարդ:










