Ճապոնիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ երկրի մայրաքաղաք Տոկիոյի հարևանությամբ գնտվող Տիբա պրեֆեկտուրայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երկրաշարժը գրանցվում է Տիբա պրեֆեկտուրայի արևելքում: Էպիկենտրոնը գրանցվել է 30 կմ խորության վրա: Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն ստացվել:










