Արիզոնա նահանգի «Մեծ կիրճ» ազգային արգելոց այցելողներին զգուշացրել են, որ այս շաբաթվա շոգը «կարող է մարզակոշիկներ հալեցնել»
ԱՄՆ Արիզոնա նահանգի «Մեծ կիրճ» ազգային արգելոց այս շաբաթ այցելողներին զգուշացրել են, որ տարածքում այնքան շոգ է, որ կարող է մարզակոշիկներ հալեցնել, գրում է Daily Mail պարբերականը։
Ազգային արգելոցի ծառայությունը զգուշացրել է, որ օդի ջերմաստիճանը կարող է հատել +45 աստիճանը։ Նշվում է, որ տարվա հենց այս ժամանակահատվածում է տեղանքում հրդեհի առաջացման մեծ վտանգ լինում։
«Մտածում եք Մեծ կիրճում արշա՞վ կազմակերպել այս շաբաթ։ Լավ միտք չէ. չափազանց շոգ եղանակ է սպասվում »,- ասվում է ազգային պարկի ծառայության թվիթերյան գրառման մեջ։
Մեկ այլ գրառման մեջ էլ ասվում է, որ «նախքան արշավ գնալը պետք է լավ մտածել և հաշվի առնել իրերի ու հանդերձանքի հնարավորությունները, քանի որ Մեծ կիրճը վայր է, որը սխալներ «չի ներում»»։












