Ղազախստանի գյուղերից մեկի բնակիչները փողոցում զբոսնող առյուծ են նկատել (լուսանկար)

12:08 • 25.06.20

Ղազախստանի հարավարևմտյան Մանգիստաուի մարզի գյուղերից մեկի բնակիչները գյուղի փողոցներում զբոսնող առյուծի են գտել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ղազախստանի էկոլոգիայի, երկրաբանության և բնական ռեսուրսների նախարարության անտառտնտեսության և կենդանական աշխարհի կոմիտեի մամուլի քարտուղար Սակեն Դիլդահմետը:

Նրա խոսքով` հունիսի 25-ի առավոտյան մարզի Աքշուքըր գյուղական համայնքի բնակիչները տեղեկացրել են գյուղում առյուծի ներկայության մասին:

«Ոստիկանության բաժանմունքի ու Մանգիստաուի մարզի անտառտնտեսության և կենդանական աշխարհի տարածաշրջանային տեսչական մարմնի ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր՝ գիշատիչ կենդանուն որսալու: Մասնագետները բռնել են առյուծին, և այժմ կենդանին գտնվում է հսկողության տակ «Կոշկար Աթա» կոչվող տարածքում: Մոտավոր 1-1,5 տարեկան է, արու է, աֆրիկյան առյուծների տարատեսակներից մեկն է: Տեսքից ելնելով` ընտանի առյուծ է, մարդկանցից չի վախենում»,-գրել է Դիլդահմետը:

Նա նշել է նաև, որ «առյուծի տիրոջ ինքնությունը պարզելուց և փաստաթղթերը ստուգելուց հետո կորոշվի առյուծի ճակատագիրը»:

 

На изображении может находиться: дерево, небо, на улице и природа

 На изображении может находиться: на улице