«Մանկական ընկերությունն ընդմիշտ է». ՌԴ-ից մեկնած բանկիրը հրապարակել է «Պուտինի դուստրերի» արխիվային լուսանկարները (լուսանկարներ)

10:39 • 25.06.20

Ռուսաստանից արտերկիր մեկնած բանկիր Սերգեյ Պուգաչովը սոցցանցերում հրապարակել է նախագահ Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի արխիվային լուսանկարները, գրում է meduza.io կայքը:

Պուգաչովը հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում նախագահի դուստրերն իր երկու որդիների հետ են: Լուսանկարների մի մասն արվել է Կրեմլում, մյուսը՝ Պուգաչովի տանը:

«Մանկական ընկերությունն ընդմիշտ է. Ալեքսանդր Պուգաչով, Կատերինա և Մարիա Պուտինաներ, Վիկտոր, 2000-ական թվականներ»,-լուսանկարներին կից գրել է բանկիրը:

Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներում պատկերված աղջիկները շատ նման են Կատերինա Տիխոնովային և Մարիա Վորոնցովային, որոնց լրատվամիջոցները վաղուց են համարում Պուտինի դուստրերը: Մինչդեռ Պուգաչովն իր հրապարակմամբ փաստացի ապացուցել է այդ լուրի ճիշտ լինելը: Ինքը՝ նախագահը, երբևէ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը:

Պուգաչովը, որը տասը տարի առաջ հեռացել է ՌԴ-ից և այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, պնդում է, որ 1990-ականների սկզբից ընկերացել է Պուտինի հետ և այն մարդկանցից մեկն է, որոնք նրան օգնել են իշխանության գալ:

Image may contain: 4 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 9 people, people standingWith Putin on ancestral homeland