Չեռնոգորիայում անկարգությունների ժամանակ 18 մարդ են բերման ենթարկել, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների

00:50 • 25.06.20

Չեռնոգորիայի իրավապահները չորեքշաբթի երեկոյան 18 մարդ են բերման ենթարկել Պոդգորիցա քաղաքի ՆԳՆ բաժանմունքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ոստիկանությանը:

Պոդգորիցայում չորեքշաբթի երեկոյան իրավապահները բերման են ենթարկել նաև ընդդիմադիր Դեմոկրատական ճակատի պատգամավորներ Միլուն Զոգոնիչին և Մարինա Յոչիչին: Վերջինս բերման է ենթարկել ֆեյսբուքյան էջում հեռարձակում իրականացնելիս:

Դրանից հետո՝ մայրաքաղաքում՝ ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքվել է մոտ 200 ցուցարար: Նրանք չեն հեռացել՝ այսպիսով չկատարելով ոստիկանության պահանջը: Իրավապահները դրանից հետո արցունքաբեր գազ են կիրառել: