Սան Պաուլոն կորոնավիրոսով վարակման ցուցանիշով գերազանցել է Իտալիային
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչ օրս, ընդհանուր առմամբ, վարակման 248 587 դեպք է արձանագրվել, և այս ցուցանիշով Սան Պաուլոն գերազանցել է Իտալային, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 239 706 մարդու մոտ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ հունիսի 25-ին նահանգում կորոնավիրուսով վարակման 9765 նոր դեպք է արձանագրվել՝ ըստ տեղի առողջապահության ոլորտի վարչության տվյալների:
Բացի այդ Սան Պաուլոյում վերջին մեկ օրում արձանագրվել է հիվանդությունից մահվան 407 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 13 759-ի:
Սա նահանգում գրանցված երկրորդ խոշորագույն 24-ժամյա ցուցանիշն է: Առաջինը գրանցվել էր հունիսի 19-ին, երբ 19 030 մարդ էր վարակվել:
Հարավամերիկյան երկրում վարակման դեպքերի թիվը հասել է 1 207 721-ի, մահացածներինը՝ 124 552-ի:










