Թրամփը նախատեսում է նոր, խստացնող օրենք ստորագրել երկրում հուշարձանների պահպանության համար

04:41 • 25.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մինչև շաբաթվա վերջ հուշարձանների պահպանության մասին հրաման ստորագրել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ նա հայտնել է Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Մենք արդեն ունենք հուշարձանների պաhպանության մասին օրենք… բայց, մտածում եմ, w8 պետք է բոլոր ասպեկտները հավաքենք 1 շատ ուժեղ հրամանի ներքո: Մտածում եմ՝ այն պատրաստ կլինի շաբաթվա վերջ»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր 10-ամյա ազատազրկմամբ ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանի նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև Վաշինգտոնում Սուրբ Հովհաննես եկեղեցին վնասելու համար: