Ստամբուլում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, հզոր պտտահողմ է գրանցվել (տեսանյութ)
Ստամբուլում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, Չաթալջա շրջանում էլ հզոր պտտահողմ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Փոթորկի պատճառով հսկայական ալիքներ են բարձրացել Յենիքափը և Մալթեփե ծովափերում` Ստամբուլի և՛ ասիական, և՛ եվրոպական մասում:
Բազմաթիվ տներ են հեղեղվել: Հետիոտներն անձրևից ու կարկուտից պաշտպանվելու համար թաքնվել են կանգառներում և խանութների ծածկերի տակ:
Չաթալջա շրջանում հորդառատ անձրևների ժամանակ գրանցված պտտահողմի հետևանքով տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:










