Պայթյուն Ուրցաձոր գյուղի տնակներից մեկում․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ

15:28 • 25.06.20

Հունիսի 25-ին, ժամը 11։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։