Վիսկոնսինի իշխանությունները պատրաստ են մոբիլիզացնել Ազգային գվարդիայի ուժերը՝ գիշերը տեղի ունեցած անկարգությունների կրկնվելու դեպքում
Վիսկոնսինի իշխանությունները պատրաստ են Ազգային գվարդիան մոբիլիզացնել շենքերի, ենթակառուցվածքների օբյեկտների պահպանության համար: Նման քայլերը պայմանավորված են ԱՄՆ այս նահանգի կենտրոնում՝ Մեդիսոնում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած անկարգություններով: Այս մասին հայտնում է ТАСС-ն:
Նահանգապետ Թոնի Էվերսի թվիթերյան գրառման համաձայն՝ նահանգի իշխանություններն աշխատանք են կատարում գիշերը տեղի ունեցած իրադարձությունների կրկնվելու դեպքում իրավապահ մարմինների հնարավոր արձագանքը հստակեցնելու ուղղությամբ:
Գիշերը քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահները ստիպված են եղել պղպեղային գազ կիրառել մոտ 300 ցուցարարի դեմ: Վերջիններս հրկիզիչ խառնուրդով շշեր են կիրառել և վնասել 3 արձան:










