Երևանում հրշեջները 4 ժամից ավել պայքարել են հրդեհի դեմ. Խոտածածկ տարածքը դիտավորյալ այրելու կասկածով բերման ենթարկված կա. Shamshyan.com

03:44 • 25.06.20

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 23-ին, Երևանում տեղի ունեցած գույքը դիտավորյալ վնասելու փաստով:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են:

Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արմեն Սարգսյանը: Պարզվել է՝ վերջինս ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, որի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը:

Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: