Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ

12:37 • 26.06.20

Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժ հաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Այս մասին տեղեկանուն ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար։