Չինաստանում 6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում 6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ 10 կմ խորությամբ օջախ ունեցող ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 279 կմ խորության վրա՝ երկրի հյուսիսարևմտյան Հոտան քաղաքային շրջանում:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն դեռ հայտնի չէ:










