Ֆրանսիայի Բիսկայան ծոցում դելֆինների մահացության զանգվածային դեպքեր են գրանցվում (լուսանկարներ)
Ֆրանսիայի Բիսկայան ծոցում վերջին շրջանում դելֆինների մահացության զանգվածային դեպքեր են գրանցվում․ ծովային կենսաբանները մտահոգություն են հայտնում կաթնասունների տեղական պոպուլյացիայի անհետացման կապակցությամբ, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ դելֆինների ճնշող մեծամասնությունը ձկնորսական ուռկանապարկակիր նավերի զոհն է դառնում։
«Մենք հասնել ենք մահացության մի մակարդակի, որը սպառնում է Բիսկայան ծոցում դելֆինների պոպուլյացիայի գոյությանը։ Վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք ավելի քան 1000 մահվան դեպք»,- ասել է ծովային կենսաբան Մորգան Փերին։
Ատլանտյան ջրերում՝ Արևմտյան Եվրոպայի ափերի մոտ, տասնամյակներ շարունակ դելֆինները հայտնվել են ձկնորսական ցանցերում։ Սակայն ծովային գիտնականները հայտնում են, որ վերջին տարիներին դելֆինների մահվան թվաքանակի աճը ձկնորսության պրակտիկայի փոփոխության արդյունք է, մասնավորապես՝ ձկնորսական նավերի։










