Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը․ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների

17:01 • 26.06.20

Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: