Զբոսայգիներում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիները հաճախ դիմակները կրում են ոչ ճիշտ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

17:29 • 26.06.20

Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, փոխգործակցելով ոստիկանների հետ, ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զբոսայգիներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիները շարունակում են դիմակները կրել ոչ ճիշտ ձևով, իսկ խմբերով զբոսնելիս հաճախակի չեն պահպանում նաև առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը։

Դիտարկումների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները իրականացնում են նաև բացատրական աշխատանքներ՝ տալով թերությունները տեղում շտկելու ցուցումներ:

Կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրվում են եռաշերտ բժշկական դիմակներ։

ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողական ստուգայցերը շարունակվում են։