Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. Հակոբ Կարապետյան

22:54 • 26.06.20

Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«ԱԻՆ-ի հրշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները»,- գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ խոշոր հրդեհ էր բռնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։ Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում էր կրակի դեմ։