Թեհրանի արևելյան հատվածում գազի պահեստարան է պայթել

04:44 • 26.06.20

Թեհրանի արևելյան թաղամասերից մեկում գտնվող գազի պահեստարան է պայթել, զոհեր չկան, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավուդ Աբդին:

«Գազի պահեստարան է պայթել, որի հետևանքով առաջացած կրակը փրկարարներին հաջողվել է տեղայնացնել: Բարեբախտաբար, պատահարի հետևանքով զոհեր չունենք»,-IRINN հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ Իրանի մայրաքաղաքում պայթյուն է լսվել, որից հետո մի քանի վայրկյան վառ լուսավորություն է նկատվել: