Թրամփը հայտարարել է, որ իր համար ավելի հեշտ է Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի հետ գործ ունենալ, քան՝ ամերիկյան դեմոկրատների

04:13 • 26.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար ավելի հեշտ է Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի հետ գործ ունենալ, քան՝ ամերիկյան դեմոկրատների, հայտնում է РИА Новости-ն:

«Մի անգամ մտերիմ ընկերներիցս մեկը հարցրեց, թե որ երկրի հետ գործ ունենալն է ամենից բարդը՝ Ռուսաստանի՞, միգուցե՝ Չինաստանի՞, կամ էլ՝ Հյուսիսային Կորեայի՞: Ես ասացի՝ ամենից բարդը ամերիկյան դեմոկրատների հետ գործ ունենալն է: Նրանց հետ անհամեմատ բարդ է, քանի որ նրանք ավելի քիչ են խելամիտ և փոքր-ինչ խելագար են»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վիսկոնսին նախահնգում գտնվող նավաշինական մի գործարանում: