Ծիծառնակաբերդի հարակից տարածքում բռնկված հրդեհը կարծես հանգցնելու վրա ենք. ԱԻ նախարար (տեսանյութ)
Ծիծառնակաբերդի հարակից տարածքում բռնկված հրդեհը կարծես հանգցնելու վրա ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, թե Ծիծառնակաբերդի տարածքում միշտ հերթապահ հրշեջ մեքենա է աշխատում: Նշված խումբը սկսել է հրդեհի մարման աշխատանքները՝ այդ ընթացքում տեղեկացնելով մյուսներին:
«Այստեղ մեծ ուժեր են կենտրոնացել՝ 14 հրշեջ մեքենա, 10 ջրատար»,-նշեց նա:
Նախարարը նշեց, որ դեռևս հաստատված տեղեկություններ չկան հրդեհի բռնկման պատճառների մասին, սակայն հղում արեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հայտարարությանը, որ բռնկումից որոշ ժամանակ առաջ տարածքում հրավառությունն է եղել:










