Այս փոփոխությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է, և միանշանակ ողջունում եմ ԱԺ-ի քայլը․ Վահե Գրիգորյանը՝ ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին
Ես համարում եմ, որ այս փոփոխությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է և միանշանակ ողջունում եմ ԱԺ-ի այս քայլը. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի փոփոխություններին:
«Սա համարձակ և պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ ԱԺ-ը հանդես գալով Սահմանադրի անունից և Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով, այդ փոփոխությունը նվիրել է հենց բարձրագույն ատյանին՝ Սահմանադրական դատարանին, ընդգծելով Սահմանադրական դատարանի կարևորությունը Հայաստանի պետական իշխանության մարմինների համակարգում, այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա է լուծման»:
Հարցին, թե արդե՞ն գնալու է աշխատանքի, Վահե Գրիգորյանը նշեց, որ ամեն օր գնում է աշխատանքի, իսկ այսուհետ մասնակցելու է նաև նիստերին:
Անդրադառնալով ՍԴ –ի աշխատակիցների հայտարարությանը, որ ՍԴ փոփոխությունների փաթեթն ուժի մեջ է մտնում, սակայն ՍԴ-ի մասին վերոնշյալ նորմը չի ճանաչվել ՍԴ-ի կողմից, Վահե Գրիգորյանը պատասխանեց.
«Ես դրական եմ տրամադրված իմ գործընկերների հետ: Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը: Ցավում եմ, որ նման հայտարարություն է տարածվել: Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը շատ երկար Հայաստանի իրավագիտական- քաղաքագիտական մտքի քննության առարկան է լինելու և ցավում եմ, որ ժամանակին կարող են անձնավորվել»:
Անդրադառնալով ԲՀԿ-ի ՍԴ ներկացված դիմումին, այն վարույթ ընդունել-չընդունելուն, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ դիմումը վարույթ կընդունվի, եթե դիմում կա նշանակում է ընթացակարգ է լինելու և դատավորերը իրենց դիրքորոշումը պիտի հայտնեն համապատասխան ակտերով:
Վահե Գրիգորյանը, անդրադառնալով լիազորությունները դադարեցված երեք դատավորների պնդմանը, որ իրենց իրավունքները խախտվել են և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, նշեց, որ եթե նախկին անդամները համարում են, որ սուբյեկտիվ և խախտված է իրավունքները, միայն ողջունելի է, որ կդիմեն իրավունքների վերականգման համար.
«Ոչ մի սխալ կամ անարդար բան չկա նրանում , որ ՍԴ նախկին անդամներն անցնեն բոլոր այն ընթակարգերով, որոնցով անցնում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ և տասնյակ հազարավորներ անցել են: Հուսով եմ, որ նախկին տասնյակ հազարավորների բախտին նրանք չեն արժանանալու: Ես կարծում եմ, որ ՍԴ մեծ դերակատարում ունի մարդկանց նկատմամբ գործած անարդարությունների հարցում և եթե ունեն խախտված իրավունքներ, ոչ պակաս կարևոր դերակատարություն ունի իրենց իրավուքնների խախտման հարցում»:










