ԵՄ-ն հրաժարվել է Ռուսաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից բացվելու են միության սահմանները

13:03 • 26.06.20

Եվրամիությունը հրաժարվել է Ռուսաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից բացվելու են միության սահմանները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Բրյուսելում ԵՄ պետություններից մեկի պատվիրակության անդամին։

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի ներկայիս համաճարակաբանական իրավիճակը մեզ թույլ չի տալիս նրան այն երկրների ցանկում ներառել, որոնց քաղաքացիների համար հուլիսի 1–ից կբացվեն սահմանները։ Եվ դա նորմալ է, քանի որ Ռուսաստանում վիրուսը սկսել է ավելի ուշ տարածվել, քան եվրոպական երկրներում, ուստի՝ Ռուսաստանին դրա հաղթահարման համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլինի»,-նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Եվրամիության կազմած ցուցակը հետագայում ընդլանվելու է:

«Մենք պարբերաբար վերանայելու ենք այս ցուցակը։ Եվ, իհարկե, երբ պարզ լինի, որ Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակն արդեն բարելավվել է, նրան նույնպես կընդգրկենք ցուցակում։ Դա բոլոր կողմերի շահերց է բխում, հավատացեք»,- հավելել է դիվանագետը։