Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավոր Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են

13:41 • 26.06.20

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Սահմանադրական դատարանի նախագահն ու տիկին Արևիկ Պետրոսյանը մեկնել են իրենց հասանելիք հերթական արձակուրդը: Այս պահին, օրենքով սահմանված կարգով, ՍԴ նախագահի լիազորությունները կատարում է ՍԴ փոխնախագահը՝ տիկին Ալվինա Գյուլումյանը»,-ասաց Էդգար Ղազարյանը: