IDBank-ը միանում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը (տեսանյութ)
«Մի դրամի ուժը» ծրագիրը մեկնարկեց 2 շաբաթ առաջ: Նախաձեռնությանն այսօր միացավ IDBank-ը՝ դառնալով Իդրամ ընկերության «Մի դրամի ուժը» ծրագրի ռազմավարական գործընկերը։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտների զարգացմանը։
«Մենք նույնպես հավատում ենք, որ ամեն ինչ սկսվում է մեկ դրամից, և այսուհետև՝ նաև IDBanking.am առցանց հարթակի և IDBank-ի տերմինալների միջոցով ցանկացած վճարումից մեկ դրամ կփոխանցվի «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժի» առաջին ծրագիրն ուղղված է սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների գյուղերի դպրոցականներին հեռավար կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություն է հայտարարել կրթությունը»,-ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Միանալով ծրագրին՝ IDBank-ն իր հաճախորդներին ևս հնարավորություն է տալիս դառնալ «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավելի ծախսելու, ընդամենը վճարում կատարելով IDBanking.am առցանց հարթակով, www.idram.am կայքով և IDBank-ի տերմինալներով: Մեկ վճարում Ձեր կողմից, մեկ դրամ՝ IDBank-ի։
«Մեզ համար անչափ ուրախալի է, որ հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն բիզնես ոլորտում, և Բանկը, փաստորեն, «Մի դրամի ուժը» նախաձեռնության մասին հայտարարելուց շատ չանցած՝ դարձավ նաև այս նախաձեռնության ռազմավարական գործընկերը։ Դա խոսում է մեր ընկերությունների նաև գաղափարական ընդհանրության մասին։ Վստահ եմ՝ միասին, փոքր քայլերով ծրագրի ավարտին մեծ գործ կիրականացնենք», - ասել է Իդրամ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։
Մինչև օգոստոսի 23-ը հավաքված «մի դրամների» շնորհիվ սահմանամերձ և բարձր լեռնային գյուղերի շատ դպրոցականներ հնարավորություն կունենան անխափան շարունակել կրթական գործընթացը:
«Մի դրամների» գումարին օնլայն կարելի է հետևել նախագծի idram.am/1dram կայքում, Իդրամ հավելվածում, և IDBanking.am առցանց հարթակում, իսկ նախաձեռնության այս տարվա բոլոր շահառուները կհայտարարվեն շուտով։ Իդրամի և IDBank-ի գործակցությունը լինելու է շարունակական:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










