«Այսօր համավարակը, փառք Աստծո, նահանջում է»․ Պուտինը հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այսօր համավարակը, փառք Աստծո, նահանջում է, և կամավորների առջև դրված առաջադրանքների ծավալը նվազում է»,- նշել է Պուտինը «Մենք միասին ենք» փոխօգնության համառուսաստանյան ակցիայի մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Նախագահը հավելել է, որ կամավորները «բարեխղճորեն» են իրենց աշխատանքը կատարել։
Հայտնի է, որ կորոնավիրուսով երկրում նախօրեին վարակվել է 6800 մարդ, որից 176-ը՝ մահվան ելքով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 620 794 դեպք, մահացել է 8 781, ապաքինվել՝ 384 152 մարդ։










