Սաակաշվիլին հայտարարել է, թե ինչով է Ռուսաստանը գերազանցում Ուկրաինային (տեսանյութ)
Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինային գերազանցում է տնտեսության ապակարգավորման (дерегуляция) և հարկային համակարգի արդյունավետության հարցերում: Այս մասին նա հայտարարել է տեսակոնֆերանսի ժամանակ, որը հրապարակվել է YouTube-ում:
«Դա ինձ շատ է հուսախաբ անում... Ռուսաստանը տնտեսության ապակարգավորման հարցում շատ է առաջ անցել Ուկրաինայից: Հարկային համակարգով նույնպես, այդ համակարգով էլ, եկեք ասենք այն, ինչ կա»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ Ռուսաստանում բիզնեսին շատ ավելի ակտիվ են «լսում», քան դա անում են Ուկրաինայի իշխանությունները:
«Նրանք բարեփոխոխումների առաջնագծում տեղի ունեցող պատերազմում հաղթում են մեզ, այդ ինչպե՞ս եղավ, դա Ուկրաինայի գլխավոր հաղթաթուղթն էր, չէ՞»,-հարցրել է Սաակաշվիլին:










