Թուրքիայի ժանդարմերիայի 121 աշխատակից դատապարտվել է ցմահ ազատազրկման
Թուրքիայի ժանդարմերիայի ավելի քան 120 նախկին աշխատակից դատապարտվել է ցմահ ազատազրկման` 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Նշվում է, որ դատարանը ժանդարմերիայի 121 աշխատակցի մեղավոր է ճանաչել երկրի սահմանադրական կարգը խախտելու հոդվածով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










