Ալյասկայում հայտնաբերել են 1952 թվականի ավիաաղետի հետևանքով զոհվածների մասունքները (լուսանկարներ)

15:25 • 27.06.20

Ամերիկացի զինվորականները հայտնաբերել են 1952 թվականին ԱՄՆ Ալյասկա նահանգում տեղի ունեցած ավիավթարի զոհերի մասունքները, գրում է Associated Press-ը։

Պեղումների ընթացքում զոհերի մասունքներից բացի հայտնաբերվել են նաև ուղևորների իրերը՝ Բուդդայի արձանիկ, փոստային նամականիշներ և այլ իրեր։

Վաշինգտոնից Ալյասկա թռչող C-124 Globemaster ռազմական ինքնաթիռը 1952 թվականի նոյեմբերի 22-ին Անկորիջա քաղաքից ոչ հեռու բախվել էր Հեննետ լեռանը: Զոհվել էր 41 ուղևոր և անձնակազմի 11 անդամ:

Ավիաաղետից անմիջապես հետո զոհվածների աճյունները դուրս բերել չէր հաջողվել, ավելի ուշ ինքնաթիռը սահել էր լեռան ստորոտին, որն, ի վերջո, վերածվել էր սառցադաշտի։

Ինքնաթիռների մնացորդների և բեկորների որոնումները սկսվել են միայն 2012 թվականին, երբ ռազմական ուսումնական առաքելությունը սառցադաշտի վրա դեղին փրկարարական լաստ է հայտնաբերել: Ներկայում հաջողվել է նույնականացնել 43 զոհվածների աճյունները։

More fragments from 1952 crash in Alaska found in glacier | Nation ...More fragments from 1952 crash in Alaska found in glacierMore fragments from 1952 crash in Alaska found in glacier ...More fragments from 1952 crash in Alaska found in glacier ...