Գուտերեշը Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները «դիսֆունկցիոնալ» է անվանել

17:22 • 27.06.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը գերմանական Welt պարբերականին տված հարցազրույցում դիսֆունկցիոնալ է որակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները, գրում է ria.ru-ն։

«Այստեղ հավաքվում են մոլորակի բոլոր երկրները և դա անխուսափելիորեն հանգեցնում է նրանց միջև տարաձայնությունների։ Անվտանգության խորհուրդն արտացոլում է աշխարհում տիրող իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչը կարող է անհավանական կերպով բարդացնել այսօրվա ճգնաժամերի լուծումը։ Բացի այդ, կառույցի երեք կարևորագույն անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի միջև հարաբերությունները ներկայում, այսպես ասենք, բավականին դիսֆունկցիոնալ են»,- հայտարարել է Գուտերեշը ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 75-ամյակին նվիրված հարցազրույցում:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գործունեության գնահատականներին՝ Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ այդ մարմինը շատ կարևոր դեր ունի։

«Անցյալ տարի ՄԱԿ-ն ավելի քան 7,5 հազար դիտորդներ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստուգումներ իրականացնելու համար»,- ասել Է Գուտերեշը։