Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ղրիմի ափերի մոտ

19:56 • 27.06.20

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ղրիմի ափերի մոտ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսի տվյալները:

Մոսկվայի ժամանակով 07:40-ին P-8A Poseidon հականավային ինքնաթիռն օդ է բարձրացել Սիցիլիա կղզում գտնվող «Սիգոնելա» ավիաբազայից: Boeing-ը հատել է Բուլղարիայի օդային տարածքը, իսկ 11:00-ին նկատվել է Սև ծովի ջրային տարածքի վերևում, որտեղ էլ սկսել է հետախուզական չվերթներ կատարել ռուսական սահմանների մոտ:

P-8A Poseidon-ը շարժվել է մոտ 786 կմ/ժամ արագությամբ, թռիչքի բարձրությունը կազմել է ավելի քան 9 կմ: