Ռուբիկ Հակոբյանն ԱԱԾ է հրավիրվել. ենթադրվող պատճառը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին հայտարարությունն է

10:36 • 27.06.20

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբիկ Հակոբյանն այսօր ժամը 14:00-ին ԱԱԾ է հրավիրվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ռուբիկ Հակոբյանից:

Հակոբյանը հիշեցրեց, որ երեկ ՍԴ-ի դիմաց հայտարարություն է արել, թե Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր գործիքակազմով:

«ՍԴ-ի դիմաց ճեպազրույց ունեցա: Ասել էի, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից պետք է հեռացնենք այն գործիքակազմով, որով նա  զավթեց իշխանությունը: Այսինքն՝ ԱԱԾ հրավիրվելս կապված է իմ երեկվա արտահայտած որոշ մտքերի հետ»:

ՍԴ-ի դիմաց Ռուբեն Հակոբյանի ճեպազրույցը կարող եք դիտել ստորև: